29/09/2014 11:00
Օբաման բացառել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հերքել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական հակամարտության հնարավորությունը:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Օբաման հավելել է, որ իրենք մեծ ջանքեր են գործադրել ՆԱՏՕ-ի Արևելյան Եվրոպայի դաշնակիցների հանգստացնելու համար:
ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ կետը պարտավորեցնում է դաշնակիցներին միմյանց ռազմական աջակցություն ցուցաբերել՝ ագրեսիայի դեպքում և Պուտինը դա լավ հասկանում է:
Օբաման հավելել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները շատ վատ են անդրադարձել այդ երկրի տնտեսության վրա և դա վատ է Ռուսաստանի ապագայի համար: