30/09/2014 09:37
Սամվել Ալեքսանյանը կամրապնդի մենաշնորհը
Ինչպես օրերս նշել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը», Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրից դատելով՝ այդ գործընթացը չի վնասի Սամվել Ալեքսանյանի բիզնեսին, քանի որ 2015-2025թթ.-ի ընթացքում վերամշակման համար շաքարի հումքն ազատվում է մաքսատուրքերից: Իսկ Ալեքսանյանին պատկանող «Լուսաստղ Շուգրը», ինչպես հայտնի է, ներմուծում է վերամշակման ենթակա շաքարավազ, որն արտադրական վերջին ցիկլով անցնելուց հետո վաճառվում է: Այս մասին գրել է «168 Ժամը»:
«Սակայն «չի վնասի»-ն չափազանց մեղմ է ասված: Բանն այն է, որ պատրաստի շաքարավազի ներմուծման համար Հայաստանում գործում է 10 տոկոս մաքսատուրք, (դա կազմում է 60-65 դոլար՝ 1 տոննայի համար): Մինչդեռ ՄՄ մաքսային օրենսգրքով շաքարավազի 1 տոննայի համար գանձվում է միջինը 250 դոլար: Սովորական շաքարավազի ներմուծման համար արտոնություններ նախատեսված չեն: Այսինքն, պատրաստի շաքարավազ ներմուծելն ավելի կթանական, իսկ սա նշանակում է, որ Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ոչ միայն չի վնասվի, այլև նրա մենաշնորհային դիրքերը կամրապնդվեն»,- գրել է թերթը: