01/10/2014 12:35
Ազգային պատկանելության հողի վրա՝ մոտեցող գնացքի տակ են գցել հայ ուսանողի
Նովոսիբիրսկում 2 երիտասարդ գործազուրկներ ազգային պատկանելության հողի վրա ծեծել են բժշկական համալսարանի հայ ուսանողի` բազմաթիվ հարվածներ հասցնելով տուժածի դեմքին, ինչից հետո գցել են երկաթգծերի վրա, մոտեցող էլեկտրագնացքի տակ: Այս մասին հայտնում է ItarTass-ը:
Նրանք չեն ճանաչել հային և դա արել են կովկասցիների նկատմամբ ունեցած թշնամանքի և ատելության պատճառով: Այս ամենը տեղի է ունեցել ուսանողի համակուրսեցիների ներկայությամբ:
Հանցագործներին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: