01/10/2014 14:12
Նախագահի հրամանագրով դատավոր է նշանակվել
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Ռոբերտ Պապոյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 19-ի եզրակացությունը` որոշում եմ.
Ռոբերտ Պապոյանին նշանակել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»,-ասված է հրամանագրում: