01/10/2014 13:06
Սեյրան Սարոյան. «Կակ ռազ» սաղս նստած ենք, բերեք տղամարդավարի քվեարկենք
Այսօրվա ԱԺ նիստը բացառիկ է իր բնույթով: Ներկա են գրեթե բոլոր հանրապետականները`այդ թվում Սեյրան (Սեդրակ) Սարոյանն ու նրա մտերիմ գեներալ Մանվել Գրիգորյանը:
Նիստը բացառիկ էր նաև նրանով, որ «խրամատից» խոսելու իրավունք խնդրեց Սեյրան Սարոյանը, ով հերթական անգամ իր մտքի գոհարները շռայլեց. Վերջինս անդրադարձավ «Շրջանառության հարկի մասին» օրենքին և գործընկերներին հորդորեց կողմ քվերակել.
«Մեղքա ես ժողովուրդը, բերեք քվեարկենք տղամարդավարի: Ասեք տենամ ի՞նչ պտի խափեք ժողովրդին: Տենում եմ՝ սաղիս մտքին կա, սաղս ուզում ենք էտ գործն անենք, բայց չենք ուզում քննարկենք, բերեք «կակ ռազ» սաղս նստած ենք, տղամարդավարի մի հատ քվեարկենք, որ չանցավ էտ օրենքը պրծցնենք, մի հատ էլ, մի տաս օր պետք ա քննարկենք, մի 20 օր էլ պիտի քվեարկենք»,- նշեց պատգամավորը` այն բանից հետո, երբ խմբակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքի» հետ կապված անհրաժեշտ է ԱԺ նախագահի մոտ խորհրդակցություն անցկացնել և ժամանակավորապես կասեցնել օրենքի գործածությունը:
«Քաղաքական կարծիքները տրամաբանական են, բայց ես ավելի հակված եմ մասնագիտական կարծիքներ լսելուն»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: