01/10/2014 14:19
Շանթ Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվեց
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի ու ընկերների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է:
Ամբաստանյալներից Ալեք Պողոսյանը հայտարարեց, որ ինքը փաստաբանին վճարելու համար գումար չունի և հանրային պաշտպան խնդրեց: Դատարանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը` նշելով, որ այդ նպատակով կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակին:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 3-ին:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 5-ի երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Նախորդող հրապարակում` Շ. Հարությունյանի գործ. Մկրտիչ Հովհաննիսյանն ընդունեց առաջադրված մեղադրանքը