01/10/2014 09:17
Ոսկու շուկայի սեփականատերն արգելել է բանկերից ոսկի գնել
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը նոր օրենքներ է սահմանել:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջինս արգելել է ոսկու գործ անողներին բանկերից ոսկու սալիկ գնել: Նա հայտարարել է, թե ինքն է բերում ոսկին, և աշխատողները պետք է իրենից գնեն ոսկին՝ հենց իր սահմանած գնով:
«Եվ եթե մինչ այդ ոսկու առևտրով զբաղվողները կարողանում էին բանկերից մատչելի գնով ոսկի առնել և այն վերածել զարդի, ապա այսօր ոսկու շուկայում չկանգնողները ստիպված են Վաղարշից ավելի թանկ գնով ձեռք բերել սալիկները: Հրամանին չենթարկվելու դեպքում՝ Վաղարշը սպառնացել է, որ կխզի պայմանագրերը շուկայի աշխատակիցների հետ և նրանց ձեռքից պարզապես կվերցնի սեղանիկները»,- հավելել է թերթը: