01/10/2014 15:57
Տնտեսագետ. Իշխանությունը քնում, արթնանում է մտածելով` ինչ տանի ժողովրդից
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխությունը անտրամաբանական է, և կետային խնդիր է հանդիսանում, որը խանգարում է փոքր բիզնեսին, և կիզակետվել մի օրենքի վրա ծիծաղելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով` խնդրի լուծման համար համակարգային փոփոխություն է պետք:
«Պետական իշխանությունը քնում ու արթնանում է՝ մտածելով, թե ինչ տանի ժողովրդից և մի խումբ անձինքն պարզապես տանում են ժողովրդի քրտինքը: Ո՞վ եք դուք, ո՞ւմ հաշվին եք ձեզ լավ զգում»,-ասաց նա:
Տնտեսագետի կարծիքով` օրենքի կիրառումը կնպաստի նրան, որ իրենց գոյությունը մի կերպ պաշտպանող մարդիկ թողնեն, հեռանան այս երկրից և այս պարագայում ուղղակի ժողովուրդը պետք է այդ պահանջը դնի ավելի լայն ձևով:
Նախորդող հրապարակում՝ Պատգամավոր. Գյումրեցիները ևս, հավանաբար, կգան ԱԺ՝ բողոքի ցույց անելու