02/10/2014 10:00
Արդարադատության նախկին փոխնախարարը ներկայացրել է իր հրաժարականի պատճառները
Արդարադատության նախկին փոխնախարար Արտյոմ Գեղամյանը «Ժամանակի» հետ զրույցում նշել է, որ աշխատանքից հեռանալու դիմում գրելու պատճառը մասնավոր սեկտորում աշխատելու իր ցանկությունն է և ինքը նախարարի հետ որևէ խնդիր կամ տարաձայնություն չունի, իսկ թե կոնկրետ ինչով է զբաղվելու՝ Գեղամյանը չի հստակեցրել, միայն նշել է, որ Հայաստանից չի հեռանալու:
«Ես նախարարի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, ես նրա հետ համատեղ աշխատանքի երկար տարիների փորձ ունեմ: 5 տարի տնտեսական հարցերով դատարանում եղել եմ նրա օգնականը: Ըստ էության, ես վերադարձել էի իմ թիմ և աշխատում էի իմ թիմի հետ: Բայց հիմա այլ որոշում եմ կայացրել»,- հավելել է Գեղամյանը՝ հավելելով, որ Հովհաննես Մանուկյանը ըմբռնումով է մոտեցել իր որոշմանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում