02/10/2014 09:23
«Ուղղակի պոռթկում էր». Գալուստ Սահակյանը՝ գեներալ Սեյրանի պահվածքի մասին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար ընդունելի չէ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա պահվածքը։ Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասել է ինքը՝ Սահակյանը և հավելել, որ դա ուղղակի «պոռթկում» էր։
ԱԺ նախագահից թերթը հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է պատժեն ու Սարոյանին խմբակցությունից դուրս հանեն, ինչին նա արձագանքել է. «Դա մեր քաղաքական թիմի կարծիքը չէ։ Նա դուրս չի գա խմբակցությունից, ՀՀԿ-ն այս դաշտում միակ թիմն է, որ հանդես է գալիս միասնական, բայց դա ընդունելի չէ մեզ համար»,- ասել է Սահակյանը։
Ավելի վաղ էլ Սարոյանը հայտարարել էր, որ իր տեսակետի համար խնդիրներ չի ունենա. «Ի՞նչ խնդիր, ճիշտ խոսելու համար խնդիրնե՞ր են ունենում»,- ասել էր գեներալը։