02/10/2014 12:46
Հովհաննես Մանուկյան. ՀՀ կառավարությունը շահագրգիռ է բարեփոխումների հարցում
Հավաստիացնում եմ, որ Հայաստանի կառավարությունը և Արդարադատության նախարարությունը շահագրգռված են, որ արդարադատության ոլորտում բարեփոխումներ կատարվեն: Այս մասին այսօր Եվրոպական միության և Եվրոպական խորհրդի համատեղ իրականացվող՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի բացմանը հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նրա խոսքով՝ 10 տարի եղել է դատավոր, եղել է նաև Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ և ոլորտը փայլուն կերպով պատկերացնում է:
«Ես գիտեմ համակարգի հիմնախնդիրները և թերությունները, համակարգում աշխատող մարդկանց, դատավորների խնդիրները: Հավաստիացնում եմ, որ Հայաստանի կառավարությունը, արդարադատության նախարարությունը շահագրգիռ ենք, որ այս ոլորտում իրականացվող ծրագրերը արդյունավետ կերպով լուծվեն»,- ասաց նա:
«Երկրում բարենպաստ ինվեստիցիոն միջավայրի համար անհրաժեշտ է ունենալ արդյունավետ դատական համակարգ և ամեն ինչ անելու ենք, որ ծրագիրն ունենա այդյունավետ ընթացք, իսկ արդյունքը գոհացնի հանրությանն ու մեր գործընկերներին»,- ասաց Հովհ. Մանուկյանը:
Հ. Մանուկյանը իր խոսքում կարևորեց նաև քաղաքացիական հասարակության հետ աշխատանքը, որը հնարավորություն է տալիս ճիշտ որոշումներ կայացնել և նշեց, որ խթանելու են քաղաքացիական հասարակության հետ այդ համագործակցությունը:
Նախորդող հրապարակում՝ ԵԽ Մարդու իրավունքների հարցերով տնօրեն. Հայաստանը պատրաստ է բարեփոխումներին