02/10/2014 10:15
Նախագահը չի խախտել Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը
Կոլումբիայի համալսարանականների հետ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ, երբ ՀՀ Նախագահը խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի մասին, հայ ուսանողներից մեկն ընդհատել էր` հարց ուղղելով Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին:
Սերժ Սարգսյանն ասել էր. ««Քաղբանտարկյա՞լ, Ադրբեջանո՞ւմ, Հայաստան՞ում, դա սուտ է, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, դուք լավ տեղեկացված չեք»: Հարցը տվողը հնչեցրել է Շանթ Հարությունյանի անունը, ինչն էլ Սարգսյանը արձագանքել էր, որ Հարությունյանը հանցագործություն է կատարել, որ եթե նման արարք` խուլիգանություն, կատարած լինեին ԱՄՆ-ում նույն արդյունքն էր լինելու:
Երեկ «Հրապարակը» հետաքրքրվել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից արդյոք սա անմեղության կանխավարկածի խախտում չէ՞, քանի որ դեռ դատարանի ուժի մեջ մտած դատավճիռ չկա: Նա պատասխանել է. «Նախագահի կողմից հնչել է հռետորական հարց. «Իսկ որևէ երկրում այդպիսի գործողությունների համար մարդուն դատապարտո՞ւմ են, թե՞ ոչ»: Իսկ կոնկրետ որևէ հարցադրում, տվյալ մարդու հետ կապված նախագահի խոսքում ես չեմ տեսել, ուստի անմեղության կանխավարկածի խախտում էլ չկա»: