02/10/2014 10:08
Երբ կիջնեն բանկային տոկոսադրույքները՝ ըստ Ներսես Երիցյանի
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը երեկ ի պատասխան «Ժամանակի» հարցի՝ ե՞րբ է հնարավոր, որ Հայաստանում իջնեն բանկային տոկոսադրույքները, քանի որ բիզնեսը չի կարողանում զարգանալ դրանց բարձր լինելու պատճառով, ասել է. «Ձեր հարցի պատասխանը մեր խնայողությունների գնի մեջ է: Մենք պատրա՞ստ ենք մեր խնայողությունները ավելի ցածր տոկոսներով բանկերում ներդնել: Երբ որ այս խնդիրը կլուծենք, այդ ժամանակ էլ բանկերը կկարողանան ավելի ցածր տոկոսով վարկեր տրամադրել»:
Արձագանքելով թերթի հիշեցմանը, թե նաև դրսից են էժան վարկեր գալիս, հավելել է. «Երբ որ գումարվում է մեր երկրի ռիսկը, այն տոկոսներն են, որ կան»: