02/10/2014 16:13
Մեղադրողը 13 տարվա ազատազրկում է պահանջել Վազգեն Խաչիկյանի համար
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատավճիռը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության սոցիալական պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի համար մեղադրողը 13 տարվա ազատազրկում է պահանջել, Աշոտ Աբրահամյանի համար` 6,5-ական տարվա, Վիգեն Գևորգյանի համար՝ 4,5 տարվա, Հովհաննես Գրիգորյանի համար՝ 5,5 տարվա, Վահագն Խաչատրյանի համար՝ 5,5 տարվա, Սամվել Էլբակյանի համար՝ 5 տարվա, Հովհաննես Հովհաննիսյանի համար՝ 5,5 տարվա, Սարգիս Սարգսյանի համար՝ 4 տարի 7 ամիս, Արթուր Սուքիասյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Համլետ Մարտիրոսյանին՝ 4 տարի, Հրանուշ Դանիելյանի համար՝ 4 տարի, սակայն պատիժը պայմանական չկիրառել, 1 տարի փորձաշրջան կիրառել, Բագրատ Մուրադյանին՝ 4 տարվա և Արմեն Խաչատրյանին՝ 4-ական տարի ժամկետով:
Մեղադրողը իր ճառում ասաց, որ այս հանցագործությամբ հեղինակազրկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության լիազոր մարմինը:
Դատավոր Արշակ Վարդանյանը ժամանակ տվեց պաշտպանական կողմին՝ ճառերին պատրաստվելու համար:
Նախորդող հրապարակում՝ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով հրապարակվում է մեղադրական ճառը