02/10/2014 14:20
Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով հրապարակվում է մեղադրական ճառը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատաքննությունը:
Նախագահող դատավորը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր այն պատճառով, որ ամբաստանյալներից Վազգեն Խաչիկյանին, Սամվել Էլբակյանին, Աշոտ Աբրահամյանին և Հովհաննես Գրիգորյանին նոր մեղադրանքներ էին առաջադրվել, որոնց ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ էր տրամադրվել:
Ամբաստանյալները հրաժարվեցին խոսել նոր մեղադրանքի մասին և ցուցմունք տալ:
Այս պահին մեղադրող դատախազը հրապարակում է մեղադրական ճառը: Մեղադրական կողմը հաստատված է համարում ամբաստանյալների կողմից 267 մլն 266 հազար 819 դրամի հափշտակությունը, ինչպես նաև Վ. Խաչիկյանի կողմից 29 մլն դրամի հափշտակումը կենսաթոշակառուների եւ հանգուցյալների դեպոնացված գումարներից:
Նախորդող հրապարակում՝ Վազգեն Խաչիկյանը չի ուզում փոխհատուցել պետությանը հասցրած վնասը
Վազգեն Խաչիկյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատվել է