03/10/2014 16:10
Քննչական մարմինը միջնորդել է փոխել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը
Մոսկվայի Բասմանի դատարանը կքննի հայ գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես այսօր հայտարարել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան, քննչական մարմինը դատարանին խնդրել է փոխել «Բաշնեֆտի» գործով անցնող գործարարի խափանման միջոցը տնային կալանքով:
Դատարանը ներկայացված միջնորդությունը քննարկելու է այսօր:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյան ձերբակալվեր էր Մոսկվայում, նրան մեղադրում են փողերի լվացման մեջ:
Գործարարի առողջական վիճակը ձերբակալությունից հետո կտրուկ վատացել է:
Նախորդող հրապարակում՝ Լևոն Հայրապետյանը տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց
«Լևոն Հայրապետյանի ազատազրկումը մարտահրավեր է համայն աշխարհի հայությանը»