03/10/2014 17:11
Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է հայ գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը տնային կալանքի:
Գործարարին արգելվել է օգտվել կապի ցանկացած տեսակից, այդ թվում, նաև ինտերնետից:
Այսօր դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան հայտարարել էր, որ քննչական մարմինը դատարանին խնդրել է փոխել «Բաշնեֆտի» գործով անցնող գործարարի խափանման միջոցը տնային կալանքով:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյան ձերբակալվեր էր Մոսկվայում, նրան մեղադրում են փողերի լվացման մեջ:
Գործարարի առողջական վիճակը ձերբակալությունից հետո կտրուկ վատացել է:
Նախորդող հրապարակում՝ Քննչական մարմինը միջնորդել է փոխել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը