03/10/2014 14:35
Նախագահը ոստիկանության պետի տեղակալներ է նշանակել
Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը Գագիկ Համբարձումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վարդան Եղիազարյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ: