03/10/2014 09:10
Սերգեյ Լավրովը այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանելու
«Ժամանակի» տեղեկություններով՝ այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Թերթի աղբյուրների համաձայն՝ քանի որ ՀՀ կառավարությունը երեկ հավանություն է տվել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի նախագծին, Ս. Լավրովը վերջին հստակեցումները պետք է կատարի ու հանդիպումներ ունենա պաշտոնական Երևանի ներկայացուցիչների հետ:
Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ՌԴ ԱԳՆ մամլու ծառայությունից, որի այցերի բաժնից թերթին տեղեկացրել են, որ չեն կարող հստակորեն հերքել կամ հաստատել այդ լուրը: Թերևս նշելով, որ իրնց ձեռքի տակ եղած այցերի ծրագրի համաձայն՝ հոկտեմբերի 3-ին չի նախատեսվում ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական այց Երևան: