04/10/2014 09:11
ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանին, հնարավոր է, փոխարինի Ալեքսանդր Արզումանյանը
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վերջին բացասական զարգացումներից հետո իշխանության վերնախավում քննարկվում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին փոխարինելու հարցը:
Այս կարգավիճակի հնարավոր հավակնորդներ են համարվում ՀՀԿ-ականներ Կորյուն Նահապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Արփինե Հովհաննիսյանը:
Կա մի անհավանական-սենսացիոն տարբերակ. խոսում են, թե հնարավոր է այդ պաշտոնն առաջարկվի ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանին՝ որպես փորձառու դիվանագետի»,- գրել է «Հայկական ժամանակը»: