04/10/2014 13:47
Արցախի նախագահը օրենքներ է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Բուսասանիտարիայի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: