04/10/2014 11:01
Լևոն Հայրապոտյանը կկրի էլեկտրոնային ձեռնաշղթա
Հայ գործարար Լևոն Հայրապետյանը, ով երեկվանից տնային կալանքի տակ է, կրելու է էլեկտրոնային ձեռնաշղթա, որը կվերահսկի նրան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ քրեակատարողական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստինա Բելոուսովային:
«Հայրապետյանը կրում է էլեկտրոնային ձեռնաշղթա, որը թույլ կտա մեր աշխատակիցներին վերահսկել տնային կալանքում գտնվող Լևոն Հայրապետյանին: Բացի այդ, իրավապահները կայցելեն նրան տանը»,- ասել Բելոուսովան:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Բասմանի դատարանը երեկ փոխել է հայ գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը տնային կալանքի: Գործարարին արգելվել է օգտվել կապի ցանկացած տեսակից, այդ թվում, նաև ինտերնետից:
Նախորդող հրապարակում՝ Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի