04/10/2014 09:04
Է, լավ էլի, ամոթ է. Սևանի քաղաքապետը՝ որդու 300 հազար դոլար պարտվելու մասին
Տևական ժամանակ է «Հրապարակը» տեղեկություն է ստացել, որ Սևանի քաղաքապետի` Ուդոյի տղան խոշոր՝ մոտ 300.000 դոլար է «կրվել» կազինոյում ու քաղաքապետ հայրիկին դժվար կացության մեջ դրել: Քաղաքապետի վիճակն այնքան է բարդացել, որ վաճառքի է հանել սեփական տաքսի ծառայությունը:
Սևանում այս լուրից հատկապես են վրդովվել, քանի որ քաղաքապետը մշտապես պարտադրում է բոլորին, որ ներդրումներ անեն «Սևան հիմնադրամին», որի նպատակն է փոքր-ինչ թեթևացնել համայնքային խնդիրները: Իսկ քաղաքապետն ու քաղաքապետարանն անգործության են մատնվել։
Ուդոյի տղայի մասին լուրը թերթը փորձել է ճշտել, սակայն քաղաքապետը համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին։ Երեկ էլ կցկտուր մեկնաբանություններից հետո Ղուկասյանը հրաժարվել է զրուցել: «Է, լավ էլի, ամոթ է, նման բան չկա»,- ասել է նա ու անջատեց հեռախոսը»: