06/10/2014 11:13
Բեն Աֆլեքը պաշտպանել է մահմեդականներին ու ռասիստ կոչել հայտնի հաղորդավարին
Դերասան Բեն Աֆլեքը թեժ բանավեճ է ունեցել ամերիկյան HBO հեռուստաալիքի եթերում։ Նա «կեղտոտ և ռասիստական» է անվանել շոուի հաղորդավար Բիլ Մալերի և հյուր եկած գրող Սեմ Հարիսի արտահայտություններն այն մասին, որ իսլամը քննադատներին շատ հաճախ համարում են իսլամաֆոբներ։ Աֆլեքը պաշտպանել է իսլամը և կոչ արել չմեղադրել բոլոր մահմեդականներին՝ ահաբեկիչական գործողություններում։
Հաղորդավար Բիլ Մայերը մեղադրել է իսլամի հետևորդներին ագրեսիայի մեջ. «Դա միակ կրոնն է, որն իրեն մաֆիայի նման է պահում։ Նրանք կսպանեն ձեզ, եթե դուք մի բան այն չասեք, սխալ նկար նկարեք կամ ճիշտ գիրք չգրեք»,- ասել է հաղորդավարը։
Իսկ գրող Հարիսն իսլամն անվանել է «կործանարար գաղափարների օրրան», ինչին Աֆլեքը շատ կտրուկ է արձագանքել։ «Այն, ինչ դուք հիմա ասացիք, սարսափելի է։ Դա ռասիզմ է։ Ավելի քան 1 մլրդ մարդ չի համարվում իսլամիստ ֆանատիկ, չի ծեծում կանանց, նրանք մեզ նման են. Նրանք ուզում են դպրոց գնալ, սենդվիչ ուտել և չվնասել որևէ մեկին»,- ասել է Աֆլեքը: