06/10/2014 14:49
Beeline-ն արժանացավ «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» պատվավոր կոչման
Beeline-ն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» չորրորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում: Այս մասին հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից:
«Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է ներկայացնել ու խրախուսել տնտեսության և հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած հանրային ծառայողներին ու կազմակերպություններին: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է ավելի քան 40 ընկերություն և հանրային ծառայող: Անվանակարգերը հատկացվում են բնակչության շրջանում իրականացված հարցումների, փորձագետների գնահատման և ԶԼՄ-ների բովանդակային վերլուծության արդյունքում:
«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել համաժողովի կազմակերպիչներին` այս պատվավոր մրցանակի և բարձր ու պարտավորեցնող կոչման համար: Ձեր գնահատականը նախևառաջ վկայում է հասարակության և հաճախորդների կողմից մեր ընկերության հանդեպ բարձր վստահության և ճանաչման մասին: Սա ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ Beeline-ը մշտապես աշխատում է ծառայությունների զարգացման և սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ, և այն, որ մեզ հետ պարզ է ու հարմար: Միևնույն ժամանակ, «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր»-ի կոչումը նոր խթան է մեզ համար` հետագա կատարելագործման և նոր բարձունքներ նվաճելու գործում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Համաժողովրդական քվեարկության, փորձագիտական գնահատման և ԶԼՄ-երի կոնտենտ-վերլուծության արդյունքում Beeline-ն արժանացել է «Հեռահաղորդակցութան առաջատար օպերատոր» անվանակարգին` ֆիքսված և բջջային հեռախոսակապի, ինտերնետ կապի միասնական ծառայությունների ծավալների և սպասարկման որակի համար: Շնորհավորում եմ Beeline ընկերության ողջ անձանակազմին՝ ի դեմս Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինի` համազգային հարգանք և վստահություն վաստակելու համար», - նշել է «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը: