06/10/2014 11:25
ԵԽԽՎ-ն Ադրբեջանին քննադատող բանաձև է ընդունել. Արմենպրես
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ընդունվել է բանաձև, որում դրական է գնահատել Հայաստանում այլընտրանքային զինվորական ծառայության ներդրման փաստը:
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ փաստաթղթում նշվում է, որ նման փոփոխությունները համապատասխանում են եվրոպական չափանիշներին և սկիզբն են սահմանադրական բարեփոխման գործընթացի:
ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստբների նկատմամբ՝ քաղաքական հետապնդումների և ճնշումների կապակցությամբ: Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում կա հետընթաց՝ մարդու իրավունքների, ինչպես նաև՝ հիմնարար ազատությունները հարգելու հարցում:
ԵԽԽՎ-ն պատասխանատվության է հրավիրել Ադրբեջանին՝ կոչ անելով երկրի իշխանություններին և կառավարությանը զերծ մնալ քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների նկատմամբ քաղաքական ճնշումներից, և երաշխավորել, որ դատական համակարգը չի օգտագործվում քաղաքական նպատակներով: Ադրբեջանի իշխանություններին հորդորել են նաև անհապաղ ազատ արձակել ճաղերի հետևում գտնվող քաղբանտարկյալներին:
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է իրագործեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: