06/10/2014 15:00
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը խոսել է Շանթ Հարությունյանի գործի մասին
Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ամբաստանյալների հարազատները երեկ հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, և հասկացել, որ այնտեղ ևս տեղեկացված են այս գործին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շ. Հարությունյանի նախկին կին Ռուզաննա Բադալյանը:
«Երբ ես խոսեցի Շահեն Հարությունյանի խնդրի մասին, ով ընդամենը 15 տարեկան է, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն ասաց, որ նա ընդհանրապես ոչ մի պատասխանատվության չպետք է ենթարկվի, ու ես հասկացա, որ նրանք տեղեկացված են այս գործով»,- ասաց նա:
Ռ. Բադալյանի խոսքով՝ այս գործով ամբաստանյալների հարազատների բողոքն ու պահանջն է՝ ուղղված ՀՀ Նախագահին, դատաիրակավական կարգին և ՀՀ-ում ստեղված իրավիճակին, որ արդար դատավարություն լինի, թեև մեծ հույսեր չունեն:
«Դատավարությունը մոտենում է ավարտին և ամսի 15-ին դատավորը երևի կկարդա դատավճիռը: Ասել, թե մեծ հույսեր ունենք, սուտ կլինի: Ողջ դատավարությունը ֆարս էր, որը սկսվել է նյոմբերի 5-ից: Դատարանում տուժողները էին հանդես գալիս միայն ոստիկանները, որոնց գործողություններով էլ նման իրավիճակ էր ստեղծվել նոյեմբերի 5-ին, և աւյսօր տեսնում ենք, որ ազատության մարտիկները, որոնք բացառիկ մարդիկ են, պետք է հանցագործների հետ բանտում հայտնվեն՝ թողնելով իրենց ընտանիքը: Իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը բացահայտ հայտարարեց, ինչը նորություն չէր, որ նախագահն է ուղղորդում դատարաններին, բայց նա ևս մեկ անգամ հաստատեց դա: Մենք պահանջում ենք, որ արդարություն լինի, թեպետ հույս չունենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին: Այցի ընթացքում նա հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է նաև Շանթ Հարությունյանի և ընկերների գործին՝ նշելով, որ նրանք պետք է պատժվեն, քանի որ հանցանք են կատարել:
Ռ. Բադալյանը, անդրադառնալով արդար դատավարության իրենց պահանջին, ասաց, որ արդար դատավարություն ինչքան էլ ուզենան, չեն կարող անել, որովհետև նրանք արդեն 1 տարի է՝ բանտում են:
«Տղաները պայքարել են և պայքարելու են անարդարության, անազատության դեմ, Հայաստանում ընդհանրապես որևէ բնագավառում չկա ազատություն՝ թե դպրոցում ուսուցիչը, թե բժշիկը ազատ չեն, դրա համար էլ տղաները դուրս էին եկել փողոց: Ինչ վերաբերվում է նրանց գործողություններին, դրանք հրահրվել են միայն ոստիկանների կողմից, դա փաստ է, և ապացուցվում է նրանց ծիծաղաշարժ ցուցմունքներով, որ աչքերն են արցունքոտվել, բայց դրա պատճառով մարդկանց դատում են 8 տարով:
Ազատազրկում է սպառնում նրա համար, ովքեր նրանք փորձել են իրենց արժանապատվությունը պահել, թույլ չտալով, որ ոստիկանը իրեն ծեծի: Պատասխանատվության պետք է ենթարկվեին օրինախախտ ոստիկանները, իսկ նրանց պետք է տուգանք նշանակվեր միայն: Եթե մարդիկ հեղափոխության էին դուրս եկել, ուրեմն այդ պահը հասուանցել էր, և եթե կարողանային հաղթել, հերոս կլինեին, չնայած այնպես չէ, որ հերոս չեն, այդ 15 քաղաքացիները հերոսներն են»,-ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս, ամբաստանբյալներից Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտա Ստեփանյանը ասաց, որ նոյեմբերի 5-ին կատարվածը իրենց գաղափարական մղումներն էին, որ ուզում էին ներկահացնել իշխանություններին ոչ թե անձնական խնդիրներով պայմանավորված երթ:
«Վահեն տնից դուրս գալուց առաջ ասաց, որ դա լինելու է խաղաղ երթ, բայց այնտեղ կային սադրիչներ, քաղաքացիական համազգեստով անձինք, որ գնում էին նույն երթով, որոնք պահը գործածեցին, մտան տղաների մեջ, այնպիսի խառնաշփոթ իրավիճակ ստեղծեցին, որ տղաները սկսեցին պաշտպանվել»,- ասաց Մ. Ստեփանյանը:
Ռ. Բադալյանը ասաց, որ այս գործով ամբաստանյալներին պատժում են, քանի որ իշխանությունը վախենում է նրանց տեսակից:
«Բոլոր տղաները անձնվեր, չծախված և չծախվող անձնավորություններ էին, որոնցից նրանք վախենում էին, իհարկե, նրանք ոչ զենք ունեին, ոչ զորք, բայց նրանք այդ տեսակից են վախենում և այդ տեսակին են պատժում՝ նրանց դատելով»,-ասաց Դ. Բադալյանը:
Նախորդող հրապարակում՝ Հարությունյանների փաստաբանը պահանջում է արդարացնել իր պաշտպանյալներին
Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալը կմնա կալանավորված
Շահեն Հարությունյան. Ոստիկանները ինձ հավատացնում էին, որ հայրս մահացել է
Շանթ Հարությունյանը իրեն մեղավոր չի ճանաչում ու չի ճանաչելու