07/10/2014 17:02
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ա. Գալստյանի պաշտոնում նշանակվել է Արտակ Հարությունյանը, ոը մինչ այդ զբաղեցրել է Վլադիմիր Գասպարյանի խորհդականի պաշտոնը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ Ճանապարհային ոստիկանության գծով խորհրդակցության ժամանակ քննադատվել է ՃՈ աշխատանքը և Վ. Գասպարյանը խիստ է խոսել այդ ոլորտի թերությունների մասին: