07/10/2014 10:28
Մինչև 20 տարեկան շախմատիստները մեկնարկում հաղթանակներ են տարել
Շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում, որն անց է կացվում Պունե քաղաքում (Հնդկաստան), իրենց մեկնարկը հաղթանակով են տոնել Կարեն Գրիգորյանն ու Մարիա Գևորգյանը:
Կարեն Գրիգորյանը սևերով հաղթել է հնդիկ Ուտկալ Սահոյին, իսկ Մարիա Գևորգյանը սևերով պարտության է մատնել հնդիկ Շետի Քրիստիին:
Մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 5-ին: Կանցկացվի 13 տուր:
Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 20-ին: