07/10/2014 09:10
Զարուհի Փոստանջյանը սպառնացել է լքել «Ժառանգությունը»
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ «Ժառանգության» մոտ կանգնած մեր աղբյուրի` առաջիկա «եռյակային» գործողությունների հողի վրա ներքին հակասությունն այնքան է խորացել, որ այլևս անհնար է խոսել միասնական թիմի մասին: Հատկապես խորացել են հակասություններն ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի հետ, և վերջինս այն աստիճանի անիմաստ և ժողովրդավարության «վեհ իդեալներին» հակասող է համարում եռյակի հանրահավաքները, որ ասում են, թե նույնիսկ սպառնացել է հրաժարվել «Ժառանգություն» կուսակցության անդամությունից»»: