08/10/2014 09:33
42 ոստիկան հեռացվել է աշխատանքից
Երեկ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժամանակը» տեղեկացել է, որ համակարգում կատարվել են 421 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով՝ ոստիկանության 145 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժերի: Նրանցից 42-ին հայտարարվել է նկատողություն, 44-ին՝ խիստ նկատողություն, 15-ը չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, 2-ի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով, 42 ոստիկան էլ ազատվել են ոստիկանությունում ծառայությունից:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2014 թ. 9 ամիսների ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 26 նյութեր։