08/10/2014 09:13
Գյումրու քաղաքապետը մեկնել է արձակուրդ՝ «շառից, փորձանքից» հեռու
Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկվանից մեկնել է արձակուրդ և աշխատանքի կվերադառնա հոկտեմբերի 20-ից միայն: Ըստ չճշտված տեղեկությունների՝ Բալասանյանն Արաբական Միացյալ էմիրություններում է:
Այն, որ Գյումրու քաղաքապետը երեկվանից 10 օրով արձակուրդում է, «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև Բալասանյանի գործավարուհին: Վերջինս չի հայտնել, թե որ երկրում է գտնվում քաղաքապետը:
«Սույն արձակուրդն ուշագրավ է նրանով, որ այսօր Գյումրիում սպասվում է ոչ իշխանական եռյակի հանրահավաքը, ու հարց էր առաջացել, արդյոք Բալասանյանը մասնակցելո՞ւ է այդ հանրահավաքին: ԲՀԿ-ական քաղաքապետը, սակայն, ինչպես երևում է որոշել է իրեն «շառից, փորձանքից» հեռու պահել: Սամվել Բալասանյանը փաստորեն, ոչ միայն Գյումրիի հանրահավաքի օրը Գյումրիում չի լինի, այլ նաև հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքի օրը Հայաստանում չի լինի և կվերադառնա միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ հստակ կլինի»,- գրել է թերթը: