11/10/2014 09:11
Դրամը վերջին օրերին ցույց է տալիս արժեզրկման հստակ միտումներ
Ըստ «Հայկական Ժամանակի»՝ ինչպես և կանխատեսվում էր, դրամը վերջին օրերին ցույց է տալիս արժեզրկման հստակ միտումներ: Եթե անցած շաբաթվա վերջին մեկ դոլարի գինը ֆոնդային բորսայում կազմել էր 408.5 դրամ, ապա երեկ արժեր արդեն 412.75 դրամ:
Իսկ վերջին ընդամենը 10 օրերի ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.4 տոկոսով: Դրամի արժեզրկման դանդաղ «սողացող» տեմպը կպահպանվի նաև առաջիկայում, ինչը հիմնականում պայմանավորված Ռուսաստանում օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամով, որի հետևանքով նվազում է ՀՀ ներհոսող արտարժույթը: