11/10/2014 09:23
Եվրոպացիների հետաքրքրությունը «Նաիրիտ» գործարանի հանդեպ հետզհետե մարում է
Եվրոպական ներդրողների հետաքրքրությունը «Նաիրիտ» գործարանի հանդեպ հետզհետե մարում է: Այս մասին «168 Ժամի» թղթակցին ասել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Եվրոպական մի քանի ընկերությունների կողմից ստեղծված «Նաիրիտ ինվեստ» կոնսորցիումի անդամներից սլովակների ոգևորությունը, ըստ էության, Ա. Գրիգորյանի, արդեն կիսով չափ նվազել է: Դիտարկմանը, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ասել, թե սլովակները կոնկրետ ներդրումային ծրագրեր չեն ներկայացրել, Ա. Գրիգորյանը պատասխանել է. «Ստում է նախարարը, ուղղակի ստում է, որովհետև որպեսզի նախարարը կարողանար ճիշտն ասել, մեր այցերից գոնե մեկի ժամանակ պետք է հանդիպեր մեզ»: