11/10/2014 09:50
«Սկզբում վերջնագրով էին խոսում, հիմա ասում են՝ սպասում ենք առաջարկների»
«Խնդրեմ, թող գան և Լևոն-Տեր Պետրոսյանը, և մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները, նստենք, քննարկենք: Մենք բաց ենք: Սկզբում վերջնագրերով էին խոսում, տեսան բան չի ստացվում, հիմա ասում է՝ վերջնագրերով չենք խոսում, սպասում ենք առաջարկություններին: Մեր առաջարկությունները քննարկումներ են: Կան խնդիրներ, մենք չենք ժխտում, եկեք քննարկենք:
Եվ մենք հիմա աշխատում ենք այդ խնդիրների լուծման ուղղությամբ, իրենց էլ ենք առաջարկում թող գան, նստեք, քննարկենք, լուծումներ գտնենք»,- ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ այսպես է պատասխանել «Հայկական Ժամանակի» թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս են իրենք վերաբերում ՀՀ առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանի՝ իշխանություն-Եռյակ երկխոսության առաջարկին:
«Ես պարզապես նորից եմ ասում՝ նրանց ելույթներում ոչ մի լուրջ բան չեմ տեսնում, որ նստեմ մտածեմ, ձեզանից ժամանակ խնդրեմ, որ հետո պատասխանեմ: Իրենք սպասում են, որ մենք պետք է առաջարկություններ անենք, մենք մեր գործն ենք անում, մենք առաջարկություն չենք անում, մենք հրավիրում են իրենց՝ եթե խնդիրներ կան, քննարկենք»,- ասել է Բաղդասարյանը: