13/10/2014 12:59
Արա Աբրահամյան. ԼՂՀ սահմանին մաքսակետի հարցում հատուկ մոտեցում կցուցաբերվի
Լեռնային Ղարաբաղի սահմանին տեղադրվելիք մաքսակետի հարցում հատուկ մոտեցում կցուցաբերվի և որևէ փոփոխություն չի լինի, ընդհակառակը՝ դա կնպաստի Արցախի տնտեսական աճին, քանի որ այդ ապրանքները կարտահանվեն ԵՏՄ երկրներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում 15-րդ անգամ անցկացվելու են Ռուսաստանի հայերի միության ու Համաշխարհային հայկական կոնգրեսի օրեր, որի ընթացքում իրենք լինելու են ՀՀ տարբեր մարզերում, իսկ վաղը մեկնելու են Արցախ՝ մասնակցելու իրենց ֆինանսական միջոցներով կառուցված դպրոցի բացմանը:
Ա. Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ Ռուսաստանի հայերի միությունն արդեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: