13/10/2014 12:05
Արա Աբրահամյան. ՀՀ կառավարությունը պետք է ճիշտ քաղաքականություն վարի
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը չի սպառնում Հայաստանի անկախությանը, այլ ապահովելու է Հայաստանի անվտանգությունը, չի վնասելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, միայն սահմանափակումներ լինելու են տնտեսական հարցերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 16-ին իրենք խորհրդարկցություն են անցկացնելու և քննարկելու, թե ինչ քայլերով պետք է նպաստեն, որ անդամակցությունն ավելի արդյունավետ լինի:
Անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ կիրավող պատժամիջոցներին՝ Ա. Աբրահամյանն ասաց, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, և թեև դրանք կանդրադառնան նաև Հայաստանի վրա, սակայն ճիշտ քաղաքականության իրականացումն այդ խնդիրները կթեթևացնի:
Ա. Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը տնտեսական դաշտում պետք է ճկուն և ճիշտ քաղաքականություն վարի, համագործակցի բոլորի հետ, միջոցներ ստեղծի, որպեսզի արտահանման ծավալները ԵՏՄ անդամ երկրներ ավելանան, քանի որ պահանջարկը կա, և այս դեպքում վիճակը կլավանա, քանի որ նման հնարավորություն կա: