13/10/2014 14:45
Նիկոլ Փաշինյան. Սահմանադրական փոփոխությունները քաղաքական աֆյորա է
Սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի կողմից մատուցվող քաղաքական աֆյորա է: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամների հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, պայմանագրի անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Իսկ, այսպես կոչված, հակափոփոխություններն, այդ աֆյորայի մյուս տարբերակն են»,- ասաց պատգամավորը:
Նա հղում արեց 2012թ.-ին գրված իր հոդվածին՝ նշելով, որ այն գրված էր հենց սահմանադրական փոփոխությունների համատեքստում:
«Այն ժամանակ «Բարգավաճ Հայաստանը» կողմ էր, իշխող մեծամասնությունն էր առարկում: Եվ չնայած հիմա դերերը փոխվել են, բայց պրոցեսի իմաստը չի փոխվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: