13/10/2014 20:27
Պորոշենկոն ընդունել է պաշտպանության նախարարի հրաժարականը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բավարարել է պաշտպանության նախարար Վալերի Գելետեյի հրաժարականի դիմումը:
Unian.net-ի փոխանցմամբ՝ Պորոշենկոն նշել է, որ եկել է ժամանակը փոխելու ռազմական ղեկավարությանը:
Նախագահը պատրաստվում է պաշտպանության նոր նախարարի թեկնածությունը ներկայացնել Գերագույն Ռադային:
Պորոշենկոյի կարծիքով, պաշտպանության նախարարի, սահմանապահ ուժերի ղեկավարության փոփոխությունը զգալիորեն կուժեղացնի Ուկրաինաի ուժային կառույցները և պաշտպանունակությունը: