14/10/2014 09:26
ԱԺ-ն մինչ 2015-ը կվավերացնի Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը
«168 ժամի» թղթակցի հարցին` ե՞րբ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատասխանել է. «Երբ այն կբերվի խորհրդարան»:
Սակայն Ա. Զաքարյանը համոզված է, որ համաձայնագրի քննարկումը և խորհրդարանի կողմից այն վավերացնելու գործընթացը տեղի կունենա մինչ այս տարվա վերջ: «Մինչ 2015-ի սկիզբը խորհրդարանը կվավերացնի համաձայնագիրը»,-վստահեցրել է Զաքարյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: