15/10/2014 09:40
Հովիկ Աբրահամյանը կմեկնի Իրանի
«Ժամանակի» տեղեկություններով՝ մյուս շաբաթ, վերջապես, կկայանա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստացած այցը Իրանի Իսլամական հանրապետություն:
«Ի դեպ, այցն ուշացած է շուրջ մեկ ամսով այն պարագայում, երբ բարձրաստիճան այցերը սովորաբար կազմակերպվում են հանգամանորեն՝ հաշվի առնելով կողմերի օրակարգը, և ժամանակին չեն կայանում միմիայն անհետաձգելի պատճառներով»,-հավելել է թերթը: