15/10/2014 09:12
ԱՄՆ դեսպանը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին
Ի պատասխան հոկտեմբերի 10-ին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն առնչվող «Ժամանակի» հարցին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասել է. «Անցյալ տարի սեպտեմբերին ՀՀ Նախագահը կայացրեց իր որոշումը՝ միանալ Մաքսային միությանը: Միացյալ Նահանգները հավատում է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է տնօրինի իր ապագան` միանալու որևէ միջազգային կազմակերպության կամ միավորման: Մեր խնդիրն է, որ Հայաստանը շարունակի նայել դեպի Արևմուտք:
Թերթի հաջորդ հարցին՝ արդյոք Հայաստանը ճի՞շտ ճանապարհ է ընտրել դեսպանը նշել է. «Յուրաքանչյուր երկիր իր որոշումն է կայացնում, ես չէ, որ պետք է դատեմ Հայաստանի որոշումը»: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը Արևմուտքի հետ համագործակցությունը շարունակելու քաղաքական կամք կդրսևորի: