16/10/2014 09:19
ԲՀԿ-ական գործարար-պատգամավորները հանրահավաքներին լուրջ չեն վերաբերվում
Չնայած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աննախադեպ քայլին՝ ՀՀ նախագահ դառնալու ծրագրին, ԲՀԿ որոշ գործարար-պատգամավորներ այդպես էլ չեն երևում հանրահավաքների հարթակում: Փաստ է, որ այսօր Ծառուկյանի կողքին են այն ԲՀԿ-ականները, որոնց ինքն է ասպարեզ բերել:
«Ժամանակի» տեղեկություններով՝ ԲՀԿ այն պատգամավորները, ովքեր իրենք են հոգացել իրենց ընտրությունների ծախսերը, իրենք իրենց համարում են անկախ և գտնում են, որ պարտավոր չեն հետևել Ծառուկյանին, հատկապես որ նախապես պայմանավորվածություն չի եղել, թե ԲՀԿ-ն գնալու է ընդդիմադիր դաշտ: Նրանք, թերևս, խորհրդարան են գնացել սեփական բիզնեսը պաշտպանելու և ավելի առաջ տանելու, ոչ թե Ծառուկյանի կամ ընդդիմության ծրագրերին զոհելու համար: Այս է պատճառը, որ ԲՀԿ գործարարների մեծ մասը չի երևում ՀՀ նախագահի հայտ ներկայացրած Գագիկ Ծառուկյանի կողքին նույն հարթակում: