16/10/2014 09:12
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ցանկանում է նախագահ դառնալ
«Հայկական Ժամանակը» գրում է. «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը 2018թ.-ին պետք է հեռանա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, որովհետև լրանում է նրա 70-ամյակ և օրենքով նա այլևս չի կարող պաշտոնավարել տարիքի բերումով: Հարությունյանը, ինչպես գիտեք, սահմանադրական փոփոխություններ իրականացնող մասնագիտական հանձնաժողովի նախագահն է և, թերթի տեղեկություններով, սահմանադրական փոփոխություններով չափազանց շահագրգիռ է:
Նա հույս ունի, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու դեպքում 2018թ.-ից հետո Ազգային ժողովի կողմից 7 տարով կընտրվի սիմվոլիկ լիազորություններով նախագահ: