16/10/2014 09:46
Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ ամբիցիաներ չունի
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը պատասխանելով «168 ժամի» թղթակցի հարցին` որքանով է իրատեսական նախագահի պաշտոնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրումը, ինչի մասին հայտարարել էր, ասել է.
«Իմ կարծիքով` Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ ամբիցիաներ չունի: Հակառակը, իրեն համոզում են մտնել մեծ քաղաքականություն: Նա ստեղծված քաղաքական դասավորության մեջ համարվում է կոմպրոմիսային ֆիգուր և ես հավատում եմ նրա այս խոսքերի անկեղծությանը, որ ինքը համարում է, որ իրենից ավելի լավ թեկնածուներ կան»: