17/10/2014 09:18
Կոտայքի մարզպետը ցանկանում է տարածքային կառավարման նախարար դառնալ
Կառավարության երեկվա նիստում պաշտոնապես հայտարարվեց տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին:
Եվ ահա, ինչպես պնդում են «Չորրորդ իշխանության» լավատեղյակ աղբյուրները, Սերժ Սարգսյանն այս օրերին ակտիվորեն զբաղված է եղել մի կողմից տարածքային կառավարման նախարարի փնտրտուքով, մյուս կողմից՝ քննարկելով, թե փոխվարչապետի կարգավիճակը ո՞ր նախարարությանը տա:
Փոխվարչապետի կարգավիճակում հայտնվել ցանկանում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Բացի այդ, այս օրերին ակտիվացել է նախկին նախարար, այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, որի աչքը Տարածքային կառավարման նախարարի պաշտոնին է»:
Ի դեպ, մարզպետը նշանակման օրվանից ի վեր իր շրջապատում պարբերաբար հայտարարում է, թե սա ժամանակավոր է, և ինքը կրկին վերադառնալու է նախարարություն»: