17/10/2014 09:54
«Հրաշալի եռյակին» նոր փորձություն է սպասում
«Իրատես de facto»-ում կարդում ենք. «Ասում են, թե «հրաշալի» եռյակին դարձյալ փորձություն է սպասում: Հերթական տրոհման գործընթացն է հասունանում:
Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, «Ժառանգությունը» դուրս կգա այս ձևաչափից: Ասում են, կուսակցությունում, մասնավորապես խմբակցությունում, հայտնի կուսակցականներն այս «հողի վրա» իսկապես «իրար են ուտում»:
Պարտվում են «ապստամբները», իսկ իրական ընդդիմադիրները կարծում են, որ այս միավորումը չի կարող իշխանափոխություն իրականացնել: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է եռյակից բաժանվելուն»: