17/10/2014 09:25
Եռյակը այդպես էլ քառյակ չդարձավ
Ոչ իշխանական ուժերի թվաքանակի հարցը դեռևս չի հստակեցվում: Հոկտեմբերի 10-ին ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ համաժողովրդական շարժումը գլխավորում են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀԺԿ-ն:
Չնայած սրան՝ ՀԺԿ-ն եռյակի համատեղ հանդիպումներին չի մասնակցում: Երեկ էլ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «եռյակը եռյակ է», և իրենք աշխատում են այս ձևաչափով, այսինքն առանց ՀԺԿ-ի: ՀԺԿ փոխնախագահ Ստեփան Մինասյանը, հարցը մեկնաբանելով, ասաց, որ ՀԺԿ-ն մտնում է ՀԱԿ խմբակցության մեջ, իսկ ՀԱԿ-ը, իր հերթին ներկայացնում է նաև ՀԺԿ-ին: «ԱԺ-ում հանդիպումները խմբակցությունների մեջ են: ՀԺԿ-ն ներկայացվում է ՀԱԿ-ի կողմից, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ԱԺ-ից դուրս 4 կուսակցություններ են ղեկավարում շարժումը՝ այդ թվում ՀԺԿ-ն: Եռյակը խորհրդարանի ձևաչափ է, ՀԱԿ-ի հետ է նաև ՀԺԿ-ն»,- ասաց նա: