17/10/2014 09:04
Ասրյանի 12 հազարի հասնող արծիվներին սկսել են որպես ռեալ ուժ ընկալել
Սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանին դեռ ամռանն էին մարզպետի պաշտոն առաջարկում: Անգամ հայտնի էին հեռացող մարզպետների անունները, որոնցից մեկի աթոռը նրան էր բաժին հասնելու: Սակայն վերջիններս իրենց հարցերը «լուծեցին», և Խաչիկի հարցը մնաց օդում կախված:
Սերժ Սարգսյանին անսահման նվիրված «Հայոց արծվի» մերձավորները խիստ դժգոհ են և ասում են, որ հաղթողը «փողի քսակն է», իսկ իրենց Խաչիկը, որ այդ հարցում «մրցունակ» չէ, մնում է անպաշտոն: Բայց, ըստ վերջին լուրերի, Ասրյանի 12 հազարի հասնող արծիվներին, որպես ռեալ ուժ, արդեն սկսել են գնահատել, և նրա «արժեթղթերը» բարձրանում են: