20/10/2014 18:49
Արցախի նախագահը ցավակցել է Ջեյմս Ուորլիքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ցավակցական հեռագիր է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Հեռագրում ասված է.
«Խոր վշտով տեղեկացա Ձեր սիրելի մոր` Ռոուզ Ուորլիքի մահվան մասին:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ Ձեզ տոկունություն և ոգու կորով»: